Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Ամիօ բանկը միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է բիզնես վարկ, որը նախատեսված է թե´ շրջանառու միջոցների համալրման, թե´ բիզնեսում ներդրումներ կատարելու համար՝ արտադրության ընդլայնում, սարքավորումների ձեռքբերում, տարածքի արդիականացում և այլն։

Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ մինչև 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք և 12-60 ամիս մարման ժամկետ:

Մինչև 10 մլն դրամի չափով բիզնես վարկերը տրամադրվում են առանց գրավի` միայն անձնական երաշխավորությամբ։ Իսկ մինչև 5 մլն դրամի դեպքում անհրաժեշտ է նվազագույնը մեկ երաշխավոր:

Վարկերը տրամադրվում են 0%-2.2% միջնորդավճարով, և վաղաժամկետ մարման տույժեր ու տուգանքներ չեն կիրառվում:

Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։