Դիտարկել են դեպի Վանք և Կալեր գյուղեր տանող նորոգված կամրջի գործարկման ընթացքը

Դիտարկել են դեպի Վանք և Կալեր գյուղեր տանող նորոգված կամրջի գործարկման ընթացքը
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը Մեղրիում համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ դիտարկել են դեպի Վանք և Կալեր գյուղեր տանող նորոգված կամրջի գործարկման ընթացքը։
Կամուրջն այսօր ներկայացվել է Սյունիք ժամանած միջազգային գործընկերներին՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունից (BMZ) և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունից։
Կամուրջը նորոգվել էր ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով, որում համայնքի մասնաբաժնի ֆինանսավորմանը մասնակցել է GIZ-ը (65 մլն դրամ ընդհանուր արժեքով ծրագրում կառավարության համաներդրումը 55 տոկոս էր):
Հանդիպմանը նշվեց նաև, որ գերմանական կառավարության ֆինանսավորմամբ մարզում իրականացվում են այլ ծրագրեր ևս, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Գերմանիան ու Շվեյցարիան «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը միացած երկրներից են, ու Սյունիքում իրականացվող ծրագրերին աջակցությունը հենց այդ նախաձեռնության շրջանակներում է։