Թրամփ. Իսրայելը համաձայնել է Գազայում հրադադարի պայմաններին

Իսրայելն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Գազայի հատվածում 60–օրյա հրադադարի պայմաններին։
«Այսօր իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ Գազայի հարցով։ Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար։ Կատարցիներն ու եգիպտացիները, որոնք շատ են աշխատել խաղաղություն հաստատելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը (ՀԱՄԱՍ շարժմանը – խմբ.)», – գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Միևնույն ժամանակ նա զգուշացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որ նրա համար իրավիճակը միայն կվատանա, եթե չընդունի Իսրայելի հետ հրադադարի մասին վերջին առաջարկը։