Իրանը նախագահի հրամանագրով դադարեցրել է համագործակցությունը ԱԷՄԳ–ի հետ

Իրանը նախագահի հրամանագրով դադարեցրել է համագործակցությունը ԱԷՄԳ–ի հետ

Իրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ նախագահ Մասուդ Պեզեշկիանի հրամանագրով, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ գործակալության աշխատակիցներին կարգելվի մուտք գործել Իրան։ 

Այս միջոցառումը կշարունակվի, քանի դեռ չեն ապահովվել Իրանի միջուկային օբյեկտների և գիտնականների անվտանգությունը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը, իսկ Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել էր այն։