Հնարավորություն է ստեղծվում 20 կմ հեռավորության վրա հայտնաբերել ծխի օջախները

Էկոպարեկային ծառայությունը տեխնիկական հագեցվածության առումով տիրապետում է հակահրդեհային գույքի մեծամասնությանը, որի մեջ ներառված են՝ կրակմարիչներ, կրակթակիչներ, 500լ տարողունակությամբ մեքենաններ, ռետինե խողովակներ։ Ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանն ասել է, որ հանրային իրազեկման աշխատանքներին մասնակցում է Էկոպարեկային ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանը իրազեկելով պաշտոնական կայքերի, անտառամերձ տարածքներում զգուշացնող ցուցանակներ փակցնելու միջոցով:
Նրա խոսքով, Էկոպարեկային ծառայության նախագծման փուլում է գտնվում անտառային տարածքներում հրդեհների վաղ հայտնաբերմանն և կանխալգերմանն ուղղված աշխատանքները։ Համակարգը բաղկացած է լինելու տեսանկարահանման սարքերից, որոնք հնարավորություն կունենան 20 կմ հեռավորության վրա հայտնաբերել ծխի օջախները։
«Ընդունված է համարել, որ անտառային հրդեհների արդյունքում հասցված վնասներն ավելի դժվար են վերականգնվում, քան ապօրինի ծառահատման պատճառով առաջացած վնասները։
Հակահրդեհային կանոնների չպահպանելը, կրակի հետ անփույթ վարվելը, անտառային հատվածները հրկիզելը, ծխախոտի մնացորդները թողնելը կամ կրակը հողով չծածկելը կարող են առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն՝ 200,000 դրամի չափով»,–ասաց Կարապետյանը։