Անվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով

Աշխարհն օրեցօր շարժվում է դեպի թվայինը։ Գնումներ, վճարումներ, նույնիսկ ֆինանսական ծառայություններ՝ ամեն ինչ դառնում է հասանելի մեկ հպումով։ Թվային լուծումները մեր առօրյան դարձնում են ավելի արագ, հարմար և անվտանգ։ Ամիօ բանկը նույնպես շարունակում է խթանել թվային լուծումների կիրառումը՝ գնահատելով իր հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը։
Ամիօ բանկում թվային (Digital) քարտ բացելն անվճար է՝ ՀՀ ռեզիդենտ անձանց համար։ Կարող ես ընտրել այն արժույթով քարտը, որը քեզ համար ամենահարմարն է՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի։
Թվային քարտը՝
• Բացվում է առցանց՝ ընդամենը մի քանի հպումով
• Հասանելի է անմիջապես՝ կարիք չկա սպասել քարտի ակտիվացմանը
• Համատեղելի է Apple Pay-ի և Google Pay-ի հետ՝ հեշտ և արագ վճարումների համար
• Հնարավորություն է տալիս կանխիկացնել գումար բանկոմատներից՝ Apple Pay-ի և Google Pay-ի միջոցով՝ կիրառելով ստացված կամ ինքնուրույն սահմանված PIN կոդ։
• Իդեալական է առցանց գնումների, ճանապարհորդությունների և արտարժույթով գործարքների համար
Դեռ հաճախորդ չե՞ս։ Կարող ես դառնալ առցանց՝ ներբեռնելով AMIO Mobile հավելվածը՝ App Store, Google Play։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։