Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

2025 թվականին «Գազպրոմը» եվրոպացի հաճախորդներին մատակարարել է ընդամենը 8.33 միլիարդ խորանարդ մետր գազ, գրում է «Ռոյթերս»-ը՝ հիմնվելով «Թուրքական հոսքի» վիճակագրության վրա: Սա Եվրոպա ռուսական գազի մատակարարման վերջին գործող խողովակաշարն է:
DW-ն հաղորդում է, որ մատակարարման այս ցուցանիշը 47%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Եվ Ռուսաստանի համար այս ոլորտում տարեկան ցուցանիշը, հավանաբար, չի գերազանցի 16 միլիարդ խորանարդ մետրը, որը «Թուրքական հոսքի» եվրոպական ճյուղի առավելագույն հզորությունն է:
Ռուսաստանը Եվրոպա այդքան քիչ գազ չի արտահանել 1970-ականների սկզբից ի վեր: Օրինակ՝ 1975 թվականին Եվրոպա է մատակարարվել 19.3 միլիարդ խորանարդ մետր, իսկ 1980 թվականին, Գերմանիայի հետ խոշոր պայմանագրի կնքումից հետո, արդեն 54.8 միլիարդ: Մինչև Ուկրաինայի լիամասշտաբ ներխուժման սկսվելը, խողովակաշարային գազի արտահանումը Եվրոպա հասել է 200 միլիարդ խորանարդ մետրի: