«Коровки из Кореновки»-ի արտադրողը Հայաստանից արգելքի մասին ծանուցում չի ստացել

«Коровки из Кореновки»-ի արտադրողը Հայաստանից որևէ պաշտոնական եզրակացություն չի ստացել ներմուծման համար արգելված պաղպաղակի խմբաքանակի վերաբերյալ։ Ռուսական կողմը փաստաթղթերը սպասում է մոտ ապագայում։ Դրա մասին «Коммерсантъ» պարբերականը տեղեկացրել են «Ренна» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, որի մեջ է մտնում «Իսկական պաղպաղակի գործարանը»։
«Մեր կողմից կարող ենք նշել, որ այս խմբաքանակը արտահանման ուղարկելուց առաջ որակի վերահսկողություն է իրականացվել», -հայտարարել են ընկերությունում։
Նշվում է, որ ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել։
Ներմուծման արգելքի մասին հայտարարությունից հետո կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որը նույնպես նորմայից շեղումներ չի ցույց տվել, հավելել են ընկերությունում։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ «խախտումներ կարող են առաջանալ ապրանքների տեղափոխման, պահպանման և վաճառքի պայմանների խախտման կամ նմուշը բացել դեպքում»։
Պաղպաղակ արտադրողը կապի մեջ է հայկական կողմի և վերահսկող մարմինների հետ՝ իրավիճակը վերահսկելու համար, հավելել են ընկերությունում։