Աղավնաձոր բնակավայրում մարզադահլիճ է հիմնանորոգվել

Աղավնաձոր բնակավայրում մարզադահլիճ է հիմնանորոգվել
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լոյբլը, ոլորտի մասնագետներ և համայնքի բնակիչներ։
Մարզադահլիճը վերանորոգվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Արենիի համայնքապետարանի և Գերմանիայի ու Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող <<Տեղական զարգացման հիմնադրամ>> - ի միջոցով:
Ելույթներում բարձրաստիճան պաշտոնյաները կարևորեցին համայնքի ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի իրականացման գործում և մարզական ենթակառուցվածքների դերը համայնքի սոցիալական կայունության ամրապնդման, երեխաների և երիտասարդների ֆիզիկական առողջության պահպանման հարցում։
Համայնքի բնակավայրերի շուրջ 400 երեխաներ և երիտասարդներ կարող են օգտվել հիմնանորոգված դահլիճի հնարավորություններից: Դահլիճում առկա են նաև համապատասխան պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցության ապահովման համար։