Իրանը խաղաղության կողմնակից է, բայց շարունակում է անսասան մնալ իր անվտանգության պաշտպանության հարցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղության կողմնակից է, թշնամի է պատերազմին, բայց, միաժամանակ, վճռական է պաշտպանել իր սահմանները, անվտանգությունն ու ժողովրդին։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։
«Մենք հարուստ փորձ ունենք իրանական մշակույթի և քաղաքակրթության սրտում՝ մարդկության տառապանքները մեղմելու համար»,-ասել է Փեզեշքիանն Իրանի բնական և պատմական վայրերը ցուցադրող տեսանյութերին կից գրառման մեջ։
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը լի է գեղեցկությամբ, բարեկամությունն առատ է երկրի յուրաքանչյուր անկյունում։
«Մենք միշտ ձգտել ենք կամուրջներ կառուցել այլ ազգերի հետ, այլ ոչ թե պատեր։ Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, պատերազմի թշնամիներ և միևնույն ժամանակ վճռական ենք Իրանի սահմանները, անվտանգությունը և ժողովրդին պաշտպանելու հարցում», - հավելել է Իրանի նախագահը։