Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Amazon-ն այժմ պաշտոնապես ունի մեկ միլիոն ռոբոտ, որոնք աշխատում են ընկերության պահեստներում ամբողջ աշխարհում։ Այս թիվը ռեկորդային է բիզնեսի պատմության մեջ․ երբևէ ոչ մի ընկերություն չի ունեցել այսքան շարժունակ ռոբոտ։

Այս ռոբոտը ուղարկվել է Ճապոնիայում գտնվող կենտրոն։ Քանի որ այժմ ռոբոտներն աջակցում են ընկերության գլոբալ առաքումների 75%-ի իրականացմանը, Amazon-ի պահեստներում ռոբոտների և մարդկանց հարաբերակցությունը մոտենում է 1:1-ի։

Միաժամանակ, ընկերությունը նաև ներկայացրել է DeepFleet գեներատիվ ԱԲ մոդելը, որը ստեղծվել է AWS SageMaker հարթակով։ Ակնկալվում է, որ այս մոդելը 10%-ով բարձրացնելու է ռոբոտների արդյունավետությունը, քանի որ այն մշակվել է հենց Amazon-ի պահեստային և ապրանքային տվյալների հիման վրա։

Ընկերությունն այժմ ունի ավելի քան 300 պահեստ տարբեր երկրներում, և ամեն ինչ ցույց է տալիս, որ սա դեռ սկիզբն է։

Amazon-ն այժմ ոչ միայն ավելացնում է ռոբոտների թիվը, այլ նաև նրանց հագեցնում է արհեստական բանականությամբ։ Վերջերս ներդրվել է AI մոդել՝ DeepFleet, որը ղեկավարում է պահեստներում ռոբոտների «տրանսպորտային հոսքը»։