Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս

Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս

Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր 618 ՀՀ դրամ գումարի չափով հարկեր վճարելուց:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: