Էկոնոմիկայի նախարարություն․ Աշխատատեղերի քանակ 2018-2025 թթ.

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի մայիսի դրությամբ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը կազմել է 790 հազար։
Հատկանշական է այն հանգամանքը, որ 2018-ի հունվարին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 510 հազար աշխատատեղ, 2022թ-ի հունիսին՝ 649 հազար, իսկ 2025-ի մայիսին՝ ավելի քան 790 հազար։
2024 թվականին 2018 թվականի համեմատ աշխատատեղերն աճել են 33․9%-ով կամ 198․6 հազարով։