ՄՊՀ․ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանությունը թևակոխում է զարգացման նոր փուլ

ՄՊՀ․ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանությունը թևակոխում է զարգացման նոր փուլ
2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։ 
Նշված փոփոխություններն ուղղված են ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ և լիարժեք համակարգի ձևավորման ու գործարկման՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։ 
Օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլնի, սահմանվել են.
ապրանքի մեկ միավորի գնի ցուցադրման պարտադիր պահանջները, 
անարդար առևտրային գործելակերպի տեսակները (մոլորեցնող և ագրեսիվ) և հիմնական դրսևորումները, 
պայմանագրերում անարդար պայմանների նախատեսման հետևանքները, 
տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարման կետանցի դեպքում գյուղմթերք մատակարարողի բազային տոկոսներ վճարելու պարտականություն, 🌾
բաժնեմասի ձեռքբերման որոշ գործարքների մասով տնտեսավարող սուբյեկտները ազատվել են դրանց իրականացման համար Հանձնաժողովի թույլտվությունը ստանալու պարտավորությունից։ 
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովին վերապահվել է սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորությունը, և այն վերանվանվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ 
Բարեփոխումների փաթեթը ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից։