Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․
ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ․Ուլնեցու, Բաբայան, Դ․Անհաղթի, Վարշավյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, 
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ կդադարեցվի Տավուշի մարզի Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների, «ՏԻԳ-ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, 

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Խանջյան, Պռոշյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացան, Բաղրամյան, Չարենցի, Թումանյան, Գետափնյա, Հարությունյան, Գրիգորյան, Սունդուկյան, Հ.Մեղապարտ, Ռուսթավելու, Գ.Նժդեհի, Ավետիսյան, Նոյեմբերյան, Երկրաբանների, Միլիոնի, Միքայելյան, Խորենացու, Զ.Անդրանիկի, Չայկովսկու, Մայակովսկու, Սուրբ Նշանի, Թելմանի Աբովյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Կալինինի, Նալբանդյան, Լանջային, Ֆիդայինների, Տերյան, Սպանդարյան, Գ.Նժդեհի, Ստեփան Զորյանի, Տիգրան Մեծի, Բաթումի, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, «Սիթի», «Ուստր Ալեն», «Գ և Մ» ՍՊԸ-ների և սեփականատեր Արամայիս Ապրեսյանի։

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։