Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 7-ի կեսօրից հետո, 8-11-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ն աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։