BRICS–ի քաղաքականությանն աջակցող երկրներին Թրամփը սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ BRICS դաշինքի «հակաամերիկյան քաղաքականությունը» աջակցող երկրները կբախվեն լրացուցիչ 10% մաքսատուրքի։
«Ցանկացած երկիր, որը կաջակցի BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի ԼՐԱՑՈՒՑԻՉ 10% մաքսատուրքի։ Այս կանոնից բացառություններ չեն լինի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - գրել է Թրամփը իր Truth Social էջում։
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել BRICS-ի «հակաամերիկյան քաղաքականություն» ասելով։
BRICS խումբը սկզբում ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը. առաջնորդները առաջին անգամ հանդիպել են 2009 թվականին։ Հարավային Աֆրիկան ավելի ուշ միացել է դաշինքին, իսկ անցյալ տարի՝ Եգիպտոսը, Եթովպիան, Ինդոնեզիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները։