Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Շառլ Ազնավուրի արձանն այս շաբաթ պատրաստ կլինի, ձուլվել է Գյումրիում։
«Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին, Ազնավուրի հրապարակում»,- այս մասին, Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ահվելել է. «Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։ Նախկինում քաղաքապետարանը նման աշխատանքներում հիմնականում ավելի շատ ընդունել է նվեր, բայց, կարծում եմ, սա այն դեպքերից է, երբ ճիշտը հենց քաղաքապետարանի նախաձեռնությունն է։
Ընտրությունը կատարել ենք «Ազնավուր» հիմնադրամի ու Նիկոլյայի հետ միասին՝ հանձնաժողովով, թե ինչ արձան պետք է տեղադրվի»: