Երևան քաղաքի «Այ Թի պարկ»-ում էլեկտրական շչակ է գործարկվելու

Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի «Այ Թի պարկ» բիզնես կենտրոնում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։