Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի և Կոտայքի մարզի՝ Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: