Wildberries-ն ամփոփում է առաջին կիսամյակի արդյունքները պատվերների քանակի 158% աճով

Համաշխարհային էլեկտրոնային առևտրի աճը չի շրջանցել նաև Հայաստանը։ Հայաստանում մարդկանց հետաքրքրությունը առցանց գնումների նկատմամբ պայմանավորված է մի շարք գործոններով՝ հարմարավետություն, հասանելիություն, գներ և ընտրության բազմազանություն։։ Որպես ոլորտի առաջատարներից մեկը՝ Wildberries-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները՝ արձանագրելով վստահ աճ մի շարք առանցքային ցուցանիշներով՝ ապրանքային տեսականիի ընդլայնում, նոր վաճառողների ներգրավում և առաքման ժամկետների կրճատում։
Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ հայ վաճառողների քանակը հարթակում աճել է 114%-ով։ Այս ցուցանիշը վկայում է Wildberries-ի արդյունավետության և տեղական բիզնեսի բարձր հետաքրքրության մասին։ Տեսականիի ամենօրյա ռեժիմով ընդլայնումը հայ գնորդներին հնարավորություն է տալիս ընտրել ավելի լայն ընտրանուց և օգտվել մոտակա կետ իրականացվող արագ առաքումից։ 2025 թվականի առաջին կիսամյակում տեսականին աճել է 43%-ով՝ համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ։
Մարտ ամսից Հայաստանում վաճառողների համար գործարկվել են երկու նոր վաճառքի մոդել՝ «Վիտրինա» և «Վիտրինա Էքսպրես»։ Այս գործիքների շնորհիվ որոշ ապրանքների միջին առաքման ժամկետը կարող է կազմել մինչև 4 ժամ։ Տեսականիի, վաճառողների և օգտատերերի թվաքանակի դրական դինամիկան հաստատվում է պատվերների ընդհանուր ծավալի 158% աճով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։
«Այս թվերը խոսում են ոչ միայն հարթակի արդյունավետության, այլև էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքի հետագա զարգացման անհրաժեշտության և տեղական բիզնեսի թվայնացման բարձր ներուժի մասին։ Wildberries-ի թիմը նկատում է աճող ներգրավվածություն ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների կողմից։ Սա վկայում է երկրում հասունացած առցանց առևտրի շուկայի ձևավորման մասին։ Մեր նպատակը՝ պահպանել այս աճը՝ առաջարկելով հարմար գործիքներ և ծառայություններ, որոնք հարմարեցված են հայկական շուկայի պահանջներին»-– մեկնաբանել էՀայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը ։
Վերջերս Wildberries-ի Երևանում գործող տեսակավորման կենտրոնը սկսել է մեծածավալ ապրանքների (ԿԳՏ+) ընդունումը։ Բացի այդ, «Սակագների ձևավորիչ» ծառայությունը հասանելի է դարձել հայ վաճառողներին։ Այն թույլ է տալիս ձեռնարկատերերին ընտրել առավելագույնս իրենց բիզնեսի խնդիրներին համապատասխանող ծառայությունների կոմբինացիա։ Նոր գործիքի գործարկմամբ Wildberries-ը ևս մեկ քայլ է կատարում դեպի հայ ձեռնարկատերերը՝ ընդլայնելով բիզնեսի զարգացման և մասշտաբավորման գործիքների տեսականին՝ տարածաշրջանի ամենախոշոր առցանց հարթակում։
Ընկերությունը նախատեսում է շարունակել ներդրումները՝ հայ ձեռնարկատերերին ներգրավելու, առաքման ցանցը ընդլայնելու և Հայաստանից արտահանման խթանման ուղղությամբ։