Հանդիպում–քննարկում Արտաշատի համայնքապետարանում

Հանդիպում–քննարկում Արտաշատի համայնքապետարանում
Արտաշատի համայնքապետարանում հանդիպում–քննարկում է անցկացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանի և Լևոն Լևոնյանի մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արթուր Նազարյանը և այլք։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ջրօգտագործման թույլտվությունների ձեռքբերման, հողերի նշանակության և նպատակային օգտագործման, աղբավայրերի շահագործման վերաբերյալ հարցեր։ Առանձնակի կարևորվել է համայնքային խնդիրների և կարիքների խորքային ուսումնասիրությունը, որը դիտարկվել է բնակիչների ու ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցության ամրապնդման հիմնարար պայման։