Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին 2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով առաջացած փլուզման հետևանքների վերացման ու աղետից տուժած ընտանիքների կարիքների բավարարման հետ կապված հարցերը։
Անդրադարձ կատարվեց նաև պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի, Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2025 թվականին Գեղարքունիքի մարզում հաստատված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի կոյուղու և ջեռուցման համակարգի կառուցման նախահաշվային արժեքի հաշվարկմանը, մարզի համայնքների որոշ բնակավայրերում առողջության առաջնային պահպահման կենտրոնների նոր շենքերի կառուցման նպատակով նախատեսված հողհատկացումների գործընթացին։
Խոսվեց նաև Լճաշենի ճեմուղու և Ախթամարի արձանի տարածքի բարեկարգման նախագծերի համալիր փորձաքննությունների, մարզի ԱԱՊԿ-ների վերազինման, հրատապ ծրագրերի մրցույթների ընթացքի հետ կապված հարցերի մասին։
Մարզպետը հանձնարարեց՝ խստորեն հետևել մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ժամկետներին՝ դրանց խախտման դեպքերում օրենքով սահմանված կարգով կիրառելով համապատասխան տույժ-տուգանքներ։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։