ԵՄ-ում հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ շուտով կկնքվի առևտրային համաձայնագիր

Եվրամիությունը մոտ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը։
«Մենք գտնվում ենք վերջնական փուլի շեմին, գոնե սկզբունքային համաձայնության հարցում։ Այն պայմանավորված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած լավ զրույցով», - նշել է Օլոֆ Ժիլը։