Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-12-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.1°C (2011թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.4°C (1974թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25°C