Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն  Լոռու մարզպետարանում
 Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն անցկացրել է խորհրդակցություն աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների ղեկավարների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 Խորհրդակցության ընթացքում քննարկվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքը և կատարվող շինարարական աշխատանքներում որակական ցուցանիշներին վերաբերվող հարցեր։
 Մարզի ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է համայնքների համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի դերը, հանձնարարել կառավարություն-համայնք համագործակցության շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու, թերությունները բացառելու նպատակով ցուցաբերել ամենօրյա խիստ վերահսկողություն:
 Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած քաղաքացիների խնդիրներին առնչվող հարցեր:
 Հ․ Ավետիսյանը հորդորել է համայնքապետերին ակտիվորեն շարունակել հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ, նրանց ներկայացնել պետական աջակցության ծրագրերը, հնարավորինս օգնել պետության ընձեռած հնարավորություններից օգտվելու հարցում և քայլեր ձեռնարկել՝ ուղղված նրանց կողմից բարձրացվող խնդիրների լուծմանը:
Նիստի շրջանակում քննարկվել են նաև այլ հարցեր: