Հանդիպում Տավուշի բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների ներկայացուցիչների հետ

Շարունակելով մարզային բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների ներկայացուցիչների հետ հանդիպումները` առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը եղել է Տավուշի մարզում:
Մարզային պատասխանատուների հետ համատեղ քննարկվել են առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող ընթացքիկ աշխատանքները:
Նախարարի տեղակալն ընդգծելով էլեկտրոնային եղանակով դեղերի դուրսգրման կարևորությունը՝ խոսել է էլեկտրոնային առողջապահությանն ամբողջական անցման անհրաժեշտության մասին։
Քննարկվել են հեռաբժշկության զարգացման հնարավորությունները, շտապ օգնության կանչերի արդյունավետ տարբերակման մեխանիզմները, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկների ներդրման ընթացքը, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսերի կիրառման ընդլայնումը։
Արտակ Ջումայանը կարևորել է նաև բոնուսային վարձատրության լավարկմանն ուղղված աշխատանքները:
Քննարկման առանցքային թեմաներից էր ապահովագրական բժշկության ներդրումը, դրան ուղղված քայլերի հաջորդականությունն ու արվելիք նախապատրաստական աշխատանքները:
Յուրաքանչյուր մարզային բուժկենտրոնում ծավալվող աշխատանքները առանձին դիտարկելու և, խնդիրների դեպքում, հասցեական լուծումներ տալու համար, նախարարի տեղակալը հանդիպումներ է ունենում բոլոր մարզերի բուժկենտրոնների և ամբուլատորիաների ղեկավարների հետ: