Թրամփը սպառնացել է «ռմբակոծե՞լ» Մոսկվան. Կրեմլի պատասխանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում իբր Մոսկվան «ռմբակոծելու» սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ այդ ժամանակ առաջնորդների միջև զրույցներ չեն եղել, խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Թրամփը դեռ նախագահ չէր։
CNN հեռուստաալիքն ավելի վաղ Թրամփի խոսքերի ձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ 2024 թվականին, լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու, նա ելույթ է ունեցել իր ընտրարշավի դոնորների հավաքներից մեկում և ասել, որ ժամանակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում «հիմնահատակ ավերել Մոսկվան»»։
Նա նշել է` Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ նախագահը կշարունակի ջանքերը ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ուղով լուծելու համար` չնայած Կիևին զենքի մատակարարումները վերսկսելու որոշմանը։