Մարզպետի մոտ համայնքների ղեկավարների ընդունելություններն ավարտվեցին

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, համայնքապետարանի աշխատակիցների և մարզպետի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։
Ներկայացվել են Փարաքար համայնքում պետական բյուջեով և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման ծրագրերով իրականացվող, վերջնական փուլում գտնվող և նախատեսվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև համայնքային նշանակության այլ հարցերի։
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն, ամփոփելով վերջին օրերին համայնքների ղեկավարների հետ հանդիպում–քննարկումները և ըննդգծելով Արմավիրի մարզում իրականացվող աշխատանքների նշանակությունը բնակչության կյանքում, կարևորել է դրանց կատարման որակի ապահովումն ու սահմանված ժամկետներում իրագործումը։