Թիվ 74 մանկապարտեզի շինարարությունն ավարտին է մոտենում

Թիվ 74 մանկապարտեզի շինարարությունն ավարտին է մոտենում
Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով:
Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով:
Բարեկարգվում է նաև բակային տարածքը:
Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ ու հարմարավետ մանկապարտեզ: