Քննարկվել են ՋՕԸ-երի գործունեությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՋՕԸ-երի գործունեությանը վերաբերող հարցեր
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը։
Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։
Ինչպես հայտնում է ՏԿԵ նախարար դավիթ Խուդաթյանը, նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեությանը, ՋՕԸ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։
Ջրային կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել ՋՕԸ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով։