ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ա․ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ա․ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին:
Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր տնտեսությունների կայունությանն ու միջազգային համագործակցության ամրապնդման ուղիներին։
Պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն և ԱՄՀ ներկայացուցիչ Կոբա Գվենետաձեն:
Ավագ Ավանեսյանն իր խոսքում անդրադարձել է մի շարք հարցերի՝ ընդգծելով մասնավոր հատվածի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը ներդրումային միջավայրի կայունության և մրցունակության բարձրացման համատեքստում: