Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը
Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issuer Default Rating – IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issuer Default Rating – IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։
Ինչպես նշվում է գործակալության կայքում հրապարակված հաշվետվությունում, Հայաստանի «BB-» վարկանիշը արտացոլում է հուսալի մակրոտնտեսական քաղաքականությունը և բարձր աճի տեմպերը, որոնք նպաստում են մեկ շնչին ընկնող եկամտի աճին։
Այս ուժեղ առանձնահատկություններին հակադրվում են փոքր տնտեսությունը, բյուջետային պակասուրդը, որը բարձր կմնա նմանատիպ բնութագիր ունեցող երկրների համեմատությամբ, թույլ արտաքին ֆինանսավորումը, բարձր (թեև նվազող) ֆինանսական հատվածի դոլարիզացիան և աշխարհաքաղաքական ռիսկերը", - կարծում են Fitch-ի վերլուծաբանները: