Ինչպես ստանալ միջազգային վարորդական վկայական

Ինչպես ստանալ միջազգային վարորդական վկայական

Ոստիկանությունը ներկայացրել է միջազգային վարորդական վկայական ստանալու կարգը․ «Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի, վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ), ազգային վարորդական վկայական՝ գործող։ Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը»։

Աղբյուրը՝   shabat.am