2025 թ. հունվար–հունիսին ՏԱՑ-ը աճել է

2025 թ. հունվար–հունիսին ՏԱՑ-ը աճել է
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թ. հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3%–ով։ 
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ արտաքին առևտրաշրջանառությունը 6 ամսում նվազել է 45%–ով։ Ընդ որում` արտահանումը նվազել է 52,8 %–ով` կազմելով 1 տրլ 468.3 մլրդ դրամ, ներմուծումը՝ 38.6 %–ով` կազմելով 2 տրլ 313.5 մլրդ դրամ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է  12,1%–ով։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այն 2025 թ. 6 ամսվա տվյալներով աճել է 7.3%–ով։
Նշված ժամանակահատվածում շինարարությունն աճել է 18,5%–ով։ Ինչ վերաբերում է առևտրին, ապա այստեղ աճն ավելի է դանդաղել` +3.9% (օրինակ` 2024 թ. հունվար–դեկտեմբերի արդյունքներով այն կազմել էր +17%)։
Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 9.8 %–ով։ 
Սպառողական գների ինդեքսը այս տարվա առաջին 6 ամսում կազմել է 3.1%։