ArCa համակարգը կրկին չի աշխատում
ArCa համակարգը կրկին չի աշխատում, փոխանցում հնարավոր չէ իրականացնել: Ընկերությունը դեռևս չի հայտնել, թե այս անգամ ի՞նչն է համակարգի խափանման պատճառը և ե՞րբ կվերականգնվի:
Հիշեցնենք, որ սա ArCa-ի առաջին խափանումը չէ: Մոտ մեկ շաբաթ առաջ ևս տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել էր Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել քարտային գործարքներ: Համակարգի աշխատանքը վերականգնվել էր օրվա վերջում։