Բասենում իրականացվում են փողոցների բարեկարգման աշխատանքներ

Բասենում իրականացվում են փողոցների բարեկարգման աշխատանքներ

Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրում ընթանում են 4 փողոցի բարեկարգման, հարթեցման աշխատանքներ: 

Խճապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության միջոցներով, ինչպես նաև Բասենի բնակչության ակտիվ ներգրավմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համայնքապետարանից, այս աշխատանքերին զուգահեռ Բասեն բնակավայրում շարունակակվում է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ գազաֆիկացման, ոռոգման ցանցի կառուցման: Ակտիվ են նաև համայնքի միջոցներով իրականացվող ծրագրերը:

Առաջիկայում կավելանա նաև բնակավայրի լուսակետերի թիվը: