Հայաստանում մտադիր են աշխատացնել կրիպտոարժույթների համար ավտոմատ սարքերի ցանց

Հայաստանը հետպորհրդային տարածքում այն առաջին երկրներից է, ուր ներդրվել է «կրիպտոմատների», այսինքն՝ կրիպտոարժույթներ փոխանակելու ավտոմատների ցանց: Երևանում արդեն գործում է չորս նման սարք, իսկ մոտ ժամանակներս տեղադրվելու է հինգերորդը՝ «Զվարթնոց» միջաազգային օդանավակայանում:
Կրիպտոմատերի միջոցով դեռևս հնարավոր է միայն կրիպտոարժույթը փոխանակել ՀՀ դրամի և գումարը կանխիկացնել: Մինչև ընթացիկ ամառվա վերջը պլանավորվում է ավելացնել մեկ կրիպտոարժույթը մյուսով փոխարինելու հնարավորություն, նշել է այս ծրագրի մարքեթինգի հարցերով ղեկավար, ռուսաստանյան մասնագետ Անդրանիկ Տոհրամաջյանը: Ըստ նրա, նմանատիպ նախագծերը կարող են գրավիչ լինել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկայի համար: Մասնավորապես այն պատճառով, որ այդ շուկան ինքն է գալիս մեզ մոտ. ներկայումս կրիպտո-հանրությունը Հայաստանում ընդլայնվում է երկիր ժամանող հազարավոր ռուսաստանցիների հաշվին:
Հայաստան ժամանող ռուսաստանցիների շարքում են NFT-նկարիչները (NFT artists), վերջերս մեծ համբավ ձեռք բերած (ԱՄՆ-ում Burning Man փառատոնին մասնակցելուց հետո) Միխայիլ Ծատուրյանը (Misha Libertee): Կան նաև ստարտափներ, որոնք արդեն ներկայացրել էին իրենց նախագծերը Երևանում ընթացիկ տարվա հունիսի սկզբին կայացած Emerge IT-ֆորումի ժամանակ:
Նրանցից մեկն, օրինակ, move2earn (շարժվիր գումար վաստակելու համար) հայեցակարգը, ուր հեռախոսում ներբեռնած թրեքեր ծրագիրը մշտադիտարկում է այն քայլերն ու վարժությունները, որոնց միջոցովփոխարեն հնարավոր է կրիպտոարժույթ կուտակել:
Կան նաև մշակողների թիմեր, ովքեր իրենց աշխատավարձն արդեն ստանում են կրիպտոարժույթով: Նման ընկերություններից մեկը զբաղվում է խաղերի մշակմամբ և պատրաստվում է մասնաճյուղ բացել Հայաստանում, ինչպես նաև Սերբիայում, քանի որ այդ երկրում արդեն թույլատրվում է կրիպտորժույթ հաշվանցել սեփական հաշվին:
Ռուսաստանյան հանրության համար Հայաստանը գրավիչ է նաև տեղի կրիպտո-թիմերով և կյանքի ընդհանուր ոճով, մատնանշում է Տոհրամաջյանը:
«Ծանոթներիցս շարերն ապրիլին են այստեղ ժամանել: Այստեղից Թուրքիա մեկնեցին, սակայն չհավանցին»,-պատմում է Անդրանիկը:
«Վրաստանում մի փոքր ավելի լավ էր, բայց այնտեղ ռուսաստանիներին այքան էլ ուրախ չեն տեսնել: Բալին շատ հեռու է, Դուբայում թանկ է: Այնպես որ ամեն ինչ օպտիմալ կերպով ի մի է բերվում հենց Հայաստանում: Պատժամիջոցներին չենթարկվող այլ երկիր չկա, ուր ռուսաստանցիներին այդքան լավ վերաբերեն, որքան այստեղ: Չհաշված, երևի թե, Սերբիան: Բայց Սերբիան ավելի հեռու է, այնտեղ նաև փաստաթղթավարության հետ կապված որոշակի բարդություններ կան, որոնք, բարեբախտաբար, Հայաստանում չկան»:
Կրիպտոբիզնեսի ներկայացուցիչներից ոմանք արդեն հետաքրքրվել են SkyLabs-ի /այդպես է կոչվում Տոհրամաջյանի ընկերությունը/ նախագծերով և պատրաստակամ են ներդրումներ կատարել, կամ դրանք կառավարել ֆրանշիզայի իրավունքներով՝ ասենք, նույն Դուբայում, կամ Ինդոնեզիայում:
Ի դեպ, Դուբայում ներկայումս գործում է ընդամենը երեք կրիպտոմատ, այն էլ դրանցից երկուսում գումարը օպերատորն է տալիս: Եվ միայն մեկ կրիպտոմատի միջոցով է հնարավոր ինքնուրույն առռւվաճառք իրականացնել: Բայց այդ մեկում էլ stablecoin չկա: Stablecoin-ը դոլարին, եվրոյին կամ որևէ այլ տարադրամին ամրացրած կրիպտո-ակտիվ է Binance-ից և այլ կրիպտոբորսաներից կրիպտոարժույթների վերավաճառքով, ընդ որում, հաճախորդից տարադրամը էժան է գնում, իսկ վաճառում բորսաների գներից ավելի թանկ, տարբերությունն իրեն թողնելով:
«Հեռանկարում, եթե կրիպտոարժույթը Հայաստանում սկսի կարգավորվել Կենտրոնական բանկի կողմից, ապա մենք կցանկանայինք ավելացնել կրիպտոմատից սեփական օֆլայն-դրամապանակ /Ledger կամ որևէ այլ տեսակի/ կրիպտան փոխանցելու հնարավորություն: ԱՄՆ-ում նման բան տեխնիկապես արդեն հնարավոր է և հասանելի», - նշում է զրուցակիցս:
Ամենակարևորը գաղտնի չաշխատելն է, ընգծում է մասնագետը: Հարկ է նաև բոլոր հաճախորդների ստուգում /KYC/ անցկացնել, որպեսզի կրիպտորժույթով ցանկացած փոխանցում լիովին տեսանելի լինի իրավական դաշտում:
Այն բիզնես-մոդելը, որի շրջանակներում սպասարկվում է 10 հազար /20 հազար, 30 հազար և ավելի/հաճախորդ, վերջին հաշվով շատ ավելի հուսալի է, քան մեկ օլիգարխի գումարների «լվացումը», ընդգծում է Տոհրամաջյանը: Ուստի փոխանցումներ կատարելիս իր ընկերությունը սահմանում է օրական լիմիտ՝ 2 միլիոն դրամի չափով, ինչպես նաև անպայման պարզում է այդ միջոցների վերջնական ստացողին: Այնպես որ, եթե պայմանական Աշոտ Աշոտյանը ամեն օր է կրիպտա գնելու համար 2-ական միլիոն դրամ է բերում, ապա նրա եկամուտների աղբյուրներն անպայման ստուգվելու են:
Հայաստանում, անհրաժեշտ է ներդնել նման կարգավորում, որովհետև մեծ թվով ռուսաստանցիների այստեղ գալուց հետո առաջացել են մեծ թվով ընկերություններ, որոնք գումարները վերածում են կրիպտայի, իսկ հետո դուրս բերում Հայաստանից:
« Ճիշտ է, դրա համար նաև օբյեկտիվ պատճառներ կան,- նշում է Անդրանիկը:- Բանն այն է, որ Binance կրիպտոբորսան բարձրացրել է Ռուսաստանի համար միջնորդավճարը, իսկ Հայաստանում և՛ այդ միջնորդավճարն է ավելի ցածր, և՛ փոխարժեքներն են ավելի ձեռնտու: Այլ բան է, որ.այդպիսի փոխանցումներով զբաղվողներից ոչ բոլորն են գոնե ինչ որ KYC ձեռնարկում» :
Մայնինգ արևային պանելներով
Կրիպտոմատերի ծրագրին զուգահեռաբար Անդրանիկի թիմը Հայաստանում շարունակում է արևային պանելներով մայնինգը: Արդեն տեղադրվել է մի քանի այդպիսի կայան՝ Եղվարդից ու Արտաշատից ոչ հեռու:
Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի /Gagarin Project-ի տիպի/ հետ փոխգործությամբ Տոհրամաջյանը ցանկանում է արևային պանելներ տեղադրել հնարավորինս մեծ թվով գյուղական բնակավայրերում: Գյուղական համայնքապետարանների հետ կարելի է կնքել պայմանագրեր, որոնցով մայնինգի հասույթից հատկացումների մի մասը հնարավոր կլինի ուղղել համայնքային բյուջեներ: Այդ միջոցները հաշվեգրվելու են բլոկչեյն եղանակով, ինչը թույլ կտա տեսնել, թե ինչի համար էին ստացվել գումարները և ինչի վրա ծախսվել, պարզաբանում է Անդրանիկը:
Մայնինգի ինքնարժեքը համեմատաբար ավելի բարձր է ստացվում, քանի որ արևային էլեկտրաէներգիայի ինքնարժեքը Հայաստանում ավելի բարձր է, քան ՀԵԿ-երում և Մեծամորի ԱԿ-ում արտադրվող էլեկտաէներգիայինը: Այնուհանդերձ, այդ մտահղացումը կարող է հետաքրքրաշարժ դառնալ հնարավոր ներդրողների համար, գտնում է Տոհրամաջյանը: