RESOLUTION նախագիծ․ գլոբալ նշանակության միլիարդավոր դոլարների հանքարդյունաբերական ծրագիր

RESOLUTION նախագիծ․ գլոբալ նշանակության միլիարդավոր դոլարների հանքարդյունաբերական ծրագիր

RESOLUTION նախագիծը համարվում է աշխարհի ամենախոշոր և ամենաամբիցիոզ հանքարդյունաբերական նախաձեռնություններից։ Այն համատեղ իրականացնում են ոլորտի երկու հսկաները՝ BHP-ն և Rio Tinto-ն։ Նախագծի վրա արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր ծախսերը, ներառյալ կապիտալ ներդրումները, ակնկալվում է, որ կհասնեն մինչև 10 միլիարդ դոլարի։

RESOLUTION-ը նախատեսված է որպես ստորգետնյա հանքավայր, որը կօգտագործի նորագույն տեխնոլոգիաներ՝ արդյունահանելու համար համաշխարհային մակարդակով եզակի պղնձի պաշարներ։ Սակայն նախագիծն ունի բարդ ինժեներական մարտահրավերներ․ հանքաքարի հիմնական շերտերը գտնվում են մեծ խորության վրա, ինչը պահանջում է առաջատար մեթոդաբանություն և նորարարական լուծումներ։

Այս նախագիծը նախատեսվում է իրագործել  ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Պինալ շրջանում գտնվող Սուփերիորի մոտ գտնվող Resolution Copper Mine տարածքում: Այս տարածքը հայտնի է իր հարուստ պղնձի հանքավայրերով, և նախագիծը նպատակ ունի օգտագործել աշխարհի ամենակարևոր չօգտագործված պղնձի պաշարներից մեկը։

Հանքը գտնվում է Ֆինիքսից մոտավորապես 65 կիլոմետր (40 մղոն) արևելք, Տոնտո ազգային անտառում: Հանքավայրը գտնվում է մակերևույթից մոտ 2000 ոտնաչափ (610 մետր) խորության վրա, ինչը պահանջում է առաջադեմ ստորգետնյա հանքարդյունաբերական տեխնիկա՝ պղնձով հարուստ գոտիներ մուտք գործելու համար։

Հաշվի առնելով ազգային անտառում գտնվելու վայրը, նախագիծը ենթարկվել է շրջակա միջավայրի գնահատման և կարգավորիչ վերանայումների՝ պատասխանատու զարգացումն ապահովելու և էկոլոգիական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Պղնձի ռազմավարական դերը
Այսօր աշխարհում պղնձի պահանջարկը կտրուկ աճում է։ Այն պայմանավորված է մի քանի կարևոր գործոններով․

  • Էլեկտրական մեքենաների արտադրություն- յուրաքանչյուր էլեկտրական մեքենա պահանջում է միջինում 2-4 անգամ ավելի պղինձ, քան ավանդական մեքենան
  • Կանաչ էներգիայի ենթակառուցվածքներ – արևային և քամու կայանները, ինչպես նաև դրանց մալուխային համակարգերը մեծ քանակությամբ պղինձ են պահանջում
  • Էլեկտրական ցանցերի արդիականացում – համաշխարհային էներգետիկ անցման համար անհրաժեշտ են միլիարդավոր կիլոմետրերի նոր հաղորդալարեր։

Հենց այս համատեքստում RESOLUTION-ը դիտարկվում է ոչ միայն որպես հանքարդյունաբերական մեծ նախագծերից մեկը, այլև՝ որպես գլոբալ էներգետիկ անցման առանցքային օղակ։

Ծրագրի մարտահրավերները

  • RESOLUTION նախագիծը միայն ֆինանսական ներդրում չէ․ այն իր հետ բերում է մի շարք բարդ խնդիրներ
  • Տեխնիկական բարդություններ – խորքային ստորգետնյա արդյունահանումը պահանջում է անվտանգության բարձր ստանդարտներ
  • Բնապահպանական ազդեցություններ – ջրային ռեսուրսների կառավարումը, հողերի պաշտպանությունը և տեղական էկոհամակարգերի պահպանումը նախագծի ամենախնդրահարույց հարցերից են։

Հասարակական քննարկումներ – նման մասշտաբի նախագծերը հաճախ բախվում են տեղական համայնքների մտահոգություններին՝ կապված հողօգտագործման, մշակութային ժառանգության և սոցիալական հետևանքների հետ։ 

BHP և Rio Tinto-ի համագործակցությունը
RESOLUTION-ը առանձնահատուկ է նաև նրանով, որ այն իրականացվում է աշխարհի երկու խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունների՝ BHP-ի և Rio Tinto-ի համատեղ ջանքերով։

Նման մասշտաբի համագործակցությունները հազվադեպ են լինում, և սա վկայում է ոչ միայն նախագծի տնտեսական արժեքի, այլև նրա ռազմավարական նշանակության մասին։ 

Ծրագրի հեռանկարները
Չնայած առջևում դեռևս երկար ճանապարհ կա, RESOLUTION նախագիծն արդեն համարվում է ժամանակակից հանքարդյունաբերության ֆլագման նախաձեռնություններից մեկը։ Եթե այն հաջողությամբ իրականացվի, ապա կարող է․

  • Նոր չափանիշներ սահմանել ստորգետնյա արդյունահանման ինժեներական մոտեցումներում
  • Բարձրացնել կայուն զարգացման պահանջները հանքարդյունաբերական ոլորտում։
  • Խորացնել կապը հանքարդյունաբերության և էներգետիկ անցման միջև։ RESOLUTION-ը ոչ միայն հանքարդյունաբերական գերծրագրերից մեկն է․ այն նաև ապագայի էներգետիկ անվտանգության և կանաչ տնտեսության զարգացման առանցքային հենասյուներից է։

    Նկարը resolutioncopper.com-ի