«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը նախաձեռնել է հանրային ստորագրահավաք
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը նախաձեռնել է հանրային ստորագրահավաք՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու որոշ հրապարակումների վրա, որոնք մեր ուսումնասիրություններով պարունակում են պատմական աղավաղումներ և հակահայկական քարոզչական տարրեր։
«Մասնավորապես, Մոսկվայում լույս տեսնող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի հոդվածները պարունակում են պատմական կեղծիքներ և ադրբեջանական պաշտոնական քարոզչությանը համահունչ թեզեր»,-ասված է «Գեղարդ» հիմնադրամի հաղորդագրության մեջ։