Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝  Տերյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: