Նոր խաղահրապարակ Կենտրոն վարչական շրջանում․ Տեսանյութ

Նոր խաղահրապարակ Կենտրոն վարչական շրջանում․ Տեսանյութ

Թումանյան 1 բակում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել․ Կենտրոն վարչական շրջանը մասնավոր գործընկերների հետ իրականացրել է հերթական նախաձեռնությունը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը: 

Երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավետ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ: Այն հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ: “Street Ball Armenia” կազմակերպությունը, որը զբաղվում է սպորտաձևերի զարգացմամբ, իր ներդրումն է ունեցել մարզահրապարակը սպորտային բոլոր չափանիշներին համապատասխան դարձնելու գործում: 

Մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը: