Փաշինյան. Հաղորդակցության ապաշրջափակումը կմեծացնի Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի տարանցիկ ներուժը
Հաղորդակցության ապաշրջափակման արդյունքում կվերականգնվեն Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ դա էապես կբարձրացնի տնտեսական համագործակցության հնարավորությունները և կբարձրացնի Հայաստանի, Իրանի, բայց նաև Ադրբեջանի տարանցիկ ներուժը։ Փաշինյանը հավելել է, որ երկաթուղու դեպքում անհնար է, որ Հայաստանի և Իրանի տարանցիկ նշանակությունն աճի, իսկ Նախիջևանինը՝ ոչ։
Նա նաև վստահեցրել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղին կառուցվում է լավ տեմպերով։ «Մենք Իրանի հետ պայմանավորվել ենք խորացնել տնտեսական համագործակցությունն ու գործընկերությունը»,- եզրափակել է Հայաստանի վարչապետը։