Կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ ճանապարհը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ ճանապարհը։ Ներկա փուլում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են արհեստական կառուցվածքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալներ Սերժիկ Պետրոսյանը, Արման Խաչատրյանը հետևել են իրականացվող աշխատանքների ընթացքին։