Էստոնիայի կառավարությունը դադարեցնում է վիզաների եւ կացության վկայականների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիների համար

Էստոնիայի կառավարությունը դադարեցնում է վիզաների եւ կացության վկայականների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիների համար

Էստոնիայի կառավարությունը հաստատել է այն պատժամիջոցը, որը սահմանափակում է կացության ժամանակավոր վկայականների կամ Էստոնիայում սովորելու վիզաների համար Ռուսաստանի քաղաքացիների դիմելու հնարավորությունը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի քաղաքացիների կարճաժամկետ աշխատանքի թույլտվությունը Էստոնիայում կարող է տրվել միայն այն դեպքում, եթե արդեն կա Էստոնիայի կողմից տրված գործող վիզա, հայտնում է էստոնական լրատվական Postimees գործակալությունը:

Փոփոխությունը պարզաբանում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների կարճաժամկետ զբաղվածությունը այլ անդամ պետության կողմից տրված օրինական կացության թույլտվությամբ այլեւս չի գրանցվի, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանա երկարաժամկետ վիզա ստանալու համար դիմել։

«Այս փոփոխությամբ մենք վերջ կտանք այն իրավիճակին, երբ, օրինակ՝ զբոսաշրջության նպատակով, կարճաժամկետ վիզա է պահանջվում մեկ այլ անդամ երկրից՝ գործող պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։

Աղբյուրը՝   news.am