ՌԴ-ից հեռանալու պատճառով 2-րդ եռամսյակում Mastercard-ը $26 միլիոնի վնաս է կրել

Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու պատճառով երկրորդ եռամսյակում Mastercard-ի կրած վնասը մինչեւ հարկումը կազմել է $26 միլիոն։
Ինչպես նշել են ընկերությունում, ընդհանուր ծախսերը կազմել են $33 միլիոն, որոնք հիմնականում կապված են աշխատակիցների վրա լրացուցիչ ծախսերի հետ։
Այդ ծախսերի մի մասը փոխհատուցվել է $6 միլիոնի շահույթով:
Ռուսաստանից հեռանալու պատճառով առաջին եռամսյակում Mastercard-ը մինչեւ հարկումը կորցրել էր $4 միլիոն։ Ընկերության ծախսերի մեծ մասը կապված է եղել պատժամիջոցների ենթարկված հաճախորդների միջոցների մնացորդների պահուստների հետ։
Ընկերությունում կանխատեսում են, որ Ռուսաստանից հեռանալու հետ կապված Mastercard-ի կորուստը 2022 թվականի ընթացքում կարող է կազմել $37 միլիոն։
Երկրորդ եռամսյակի արդյունքներով Mastercard-ի հասույթն ավելացել է մինչեւ $5,5 միլիարդ, ինչը 21%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ($4,5 միլիարդ):
Զուտ շահույթն աճել է մինչեւ $2,3 միլիարդ, ինչը 10%-ով ավելի է 2021 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ($2,1 միլիարդ):
Մարտի սկզբին Mastercard-ըհայտարարել էր Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ 2021 թվականի արդյունքներով Mastercard-ը Ռուսաստանից ստացել էր հասույթի մոտ 4%-ը։
Աղբյուրը՝ banks.am