Visa-ն հայտնում է «անչափ տպավորիչ» ցուցանիշների մասին

Visa-ն հայտնում է «անչափ տպավորիչ» ցուցանիշների մասին

2021 – 2022թթ. ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում Visa-ի վճարումների և միջսահմանային փոխանցումների ծավալը «անչափ տպավորիչ» էր, ասվում է ընկերության հրապարակման մեջ:

Վճարումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 12%-ով, իսկ միջսահմանային փոխանցւոմները՝ 40%-ով։

Ընկերությունը հայտնել է, որ իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 49,3 միլիարդ, ինչը՝ 16%-ով ավելի  է նախորդ տարվա համեմատ:

Սա նաև պայմանավորված է նրանով, որ ընկերության եկամուտները նախորդ տարվա համեմատ 19%-ով ավելի են եղել:

Visa-ի նախագահ և գործադիր տնօրեն Ալֆրեդ Ֆ. Քելլի Կրտսերը հայտարարության մեջ ասել է.

«Visa-ն շատ հզոր եռամսյակ ունեցավ: Սպառողները վերադարձել են՝ այցելելով աշխարհի տարբեր անկյուններ, ինչի արդյունքում միջսահմանային փոխադրումների ծավալը համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ գերազանցում է 2019 թվականի մակարդակը»:

Աղբյուրը՝   b24.am