2025թ․-ի օգոստոսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 455․6 մլն դոլար

2025թ․-ի օգոստոսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 455․6 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2025թ․-ի օգոստոսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 455․6 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 282․9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 172․7 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2025թ․-ի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 285.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 54.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 230.7 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 62.6%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 64 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 35.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 28.5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 14%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 15.4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 0.8 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 3.4%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 10.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 40.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -29.4 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.4%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 9.7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 22.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -12.9 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.1%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 7.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 0.3 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.6%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 4.4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0.2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 4.1 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 4.8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 6.9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2.05 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 4.4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -6.1 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 3.3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 1.8 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.7%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 7.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7.7 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -0.2 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.7%-ը։