Ռուսաստանում գնահատել են չինական UnionPay վճարային համակարգի ներուժը

Հաշվի առնելով տարբեր գործոններ՝ չինական UnionPay վճարային համակարգը կարող է զբաղեցնել Ռուսաստանում վճարային քարտերի շուկայի մինչեւ 5-8%-ը, եթե Visa-ն եւ Masterсard-ը մոտ ապագայում չվերադառնան:
Այս մասին նշել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսեյ Վոյլուկովը։ Նա նշել է, որ այժմ 11 բանկ կարող է պաշտոնապես թողարկել նման քարտեր, մի շարք ֆինանսական հաստատություններ համաձայնեցման ընթացակարգեր են անցնում վճարային համակարգի հետ։
Expert RA-ի բանկային վարկանիշների գծով առաջատար վերլուծաբան Եվգենի Ռոմանովը կարծում է, որ UnionPay քարտերի նկատմամբ պահանջարկը կախված կլինի թողարկման արժեքից։
Այնուամենայնիվ, նման «պլաստիկ» ձեռք բերելիս պետք է հաշվի առնել, որ այն, առաջին հերթին, նախատեսված է զբոսաշրջության համար։ Նա նշել է, որ քարտն այլ երկրներում կարելի է օգտագործել առեւտրային կենտրոններում կամ մեծ խանութներում, իսկ ահա փոքր կետերում կարող են դժվարություններ առաջանալ։
Ռոմանովը զգուշացրել է, որ այս վճարային համակարգով կարող են աշխատել սահմանափակ թվով բանկեր: Նա նաեւ կոչ է արել հաշվի առնել այն հանգամանքը, որ որոշ հարթակների կողմից ՌԴ-ից օգտատերերի վճարումները կարող են արգելափակվել քաղաքական նկատառումներով։ Փորձագետը գտնում է, որ մնացած դեպքերում հանրաճանաչ երթուղիներում, հատկապես չինացիների կողմից պահանջված, քարտերի օգտագործման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան։
Աղբյուրը՝ banks.am