ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց

Օգոստոսի 2-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 9.5 տոկոս՝ բարձրացնելով 0.25 տոկոսային կետով։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, իսկ ԿԲ բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: